ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել են «Mercedes C» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ:
Վթարի մասին ահազանգն ԱԻՆ-ում ստացվել է սեպտեմբերի 15-ին, ժամը 18:29-ին:
Ինչպես տեղեկացանք ԱԻՆ կայքից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Խոշոր վթար Երևանում. տուժածների թվում երեխաներ կան
««Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Թամարա Ղ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Թամարա Ղ.-ի առոջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր կայուն»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: