Փոքրիկները երբեմն կարողանում են այնպիսի ծիծաղելի բաներ անել, որոնք մեծերը չեն կարող կրկնել։ Այս տեսանյութը դրա հերթական ապացույցն է։
Մեզանից յուրաքանչյուրը կարող է շարժել ձեռքերը, ոտքերը, մատներն ու մի փոքր էլ՝ քիթը։ Սակայն եզակի մարդիկ են տիրապետում իրենց մարմնի բոլոր մկաններին։
Ինչպես է գող կատուն գումար «թռցնում» տիրոջ պայուսակից. զվարճալի տեսանյութ
Այս տեսանյութում մայրը որոշել է ֆիքսել իր նորածին երեխայի տաղանդը։ Մինչ երեխան քնած է, նա մոտեցնում է մատը նրա աջ ականջին ու դիպչում ծայրին։ Նույն պահին ականջը «փակվում» է։ Անհասկանալի է նույնիսկ՝ ինչպես կարելի է անվանել այս ծիծաղելի ունակությունը, բայց այն իսկապես անհավանական է։ Կարևորը, որ ժամանակի ընթացքում տաղանդը չվերանա։
Sputnik Արմենիա կայքում դիտեք նաև փոքրիկների մասնակցությամբ այլ տեսանյութեր.
Փոքրիկը պաղպաղակ ուտելու սեփական տարբերակն է գտել. զվարճալի տեսանյութ