Մխիթարյանն առաջին խաղն է անցկացնելու «Ռոմայի» կազմում

Մխիթարյանը խաղալու է «Ռոմայի» հարձակման աջ եզրում: «Ռոման» մինչ այս հանդիպումը երկու խաղ է անցկացրել:
Sputnik

ԵՐԵՎԱն, 15 սեպտեմբերի-Sputnik. Իտալական Ա սերիայի երրորդ տուրի խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Սասուոլոյին»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Հենրիխ Մխիթարյանն այս խաղում իր նորամուտն է նշելու իտալական Ա սերիայում:

Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում Մխիթարյանի գոլերից մեկն ՈՒԵՖԱ-ի լավագույն տասնյակում է

Հավելենք, որ Մխիթարյանը խաղալու է «Ռոմայի» հարձակման աջ եզրում: «Ռոման» մինչ այս հանդիպումը երկու խաղ է անցկացրել ու երկու դեպքում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Մխիթարյանի՝ մեկնարկային կազմում գնտվելը հերթական անգամ ապացուցում է, որ հռոմեացիները ուզում են երրորդ տուրում հաղթանակի հասնել, ինչն առաջնությունում «գայլերի» համար կլինի առաջինը:

Հայաստանում հնարավոր կլինի դիտել Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբի` «Ռոմայի» խաղերը

Հիշեցնենք՝ այսօր Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Instagram-ում EURO-2020 պաշտոնական էջում հրապարակել է Եվրոպայի առաջնության որակավորման 5-6 փուլերի գոլերի լավագույն տասնյակը։

Մխիթարյանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից է. Լուչեսկու

Այդ շարքում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլը, որը նա խփել է Բոսնիա ու Հերցեգովինայի հետ խաղում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։

«Ես լքել եմ Անգլիան ու Անգլիայի մասին խոսել չեմ ուզում». Մխիթարյանը մարտական է տրամադրված

Ակնկալվում է, որ խաղացողին գնելու համար 15 միլիոն դոլար կպահանջվի։ «Գայլերի երկրում» Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։