Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում Մխիթարյանի գոլերից մեկն ՈՒԵՖԱ-ի լավագույն տասնյակում է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս համալրել է իտալական «Ռոմայի» շարքերը, փայլել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում։ Դա նկատել են ոչ միայն երկրպագուները, այլև ՈՒԵՖԱ-ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Instagram-ում EURO-2020 պաշտոնական էջում հրապարակել է Եվրոպայի առաջնության որակավորման 5-6 փուլերի գոլերի լավագույն տասնյակը։

Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց

Այդ շարքում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլը, որը նա խփել է Բոսնիա ու Հերցեգովինայի հետ խաղում։

Գո՜լ. Հայաստան- Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման 3–րդ րոպեին Մխիթարյանը գրավեց հյուրերի դարպասը

Հիշեցնենք՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 4:2 հաշվով տպավորիչ ու դժվարին հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ:

Հայաստանի ընտրանուն պարտվելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Հենրիխ Մխիթարյանի երկու գոլերն ու գոլային փոխանցումն այդ խաղում դարձան մեր ընտրանու հաղթաթուղթը: