Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

Զոհրաբ Մնացականյանը երկօրյա պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի-Sputnik. Սեպտեմբերի 16-ից 17-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի էջը:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Լիտվայի վարչապետի, Սեյմի նախագահի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների հետ: