ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի-Sputnik. Առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի տարածքում: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
««911» ծառայությունն ահազանգն ստացել է 09:48-ին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
ԱԻՆ ծառայության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ վթարի հետևանքով տուժել է 6 անձ, նրանց թվում երեխաներ կան: Վիրավորներին տեղափոխել են Երևանի տարբեր բուժկենտրոններ, իսկ երեխաներին՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են BMW, Mercedes, Infiniti և Opel Astra մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը:
Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը նշանածի հետ է եղել. մանրամասներ
Իրավապահները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: