«Շնորհակալություն մարտի համար»․ Կոկարևը խոսել է Ալթիբարմաքյանի հետ կռվի մասին

«Սպարտակ» թիմի հոկեյիստ Դենիս Կոկարևը մեկնաբանել է «Սոչիի» հետ խաղն ու Անդրեյ Ալթիբարմաքյանի հետ կռիվը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Մոսկովյան «Սպարտակի» խաղացող Դենիս Կոկարևը շնորհակալություն է  հայտնել «Սոչի» ակումբի հարձակվողի Անդրեյ Ալթիբարմաքյանին` Հոկեյի մայրցամաքային լիգայի խաղում կռվի համար։

Դու հա՜յ ես. երիտասարդական հոկեյի լիգայի ռմբարկուն պատմել է Գալուստյանի հանդիպման մասին

Երեկ Մոսկվայի «Սպարտակը» 0:1 հաշվով պարտվել է «Սոչիին»` Հոկեյի մայրցամաքային լիգայի կանոնավոր առաջնությունում։ Կոկարևը երրորդ շրջանում կռվել է Ալթիբարմաքյանի հետ։

Մեկնաբանելով «Սպարտակի» պարտությունը՝ Կոկարևը խոստովանել է, որ թիմը թույլ է խաղացել, բայց այժմ պետք է ճիշտ եզրակացություններ անել։

Հաղթանակ` ծննդյան օրը. հոկեյիստ Անդրեյ Ալթիբարմաքյանը զարմացրել է բոլորին

«Այսպես չի կարելի խաղալ, առավել ևս՝ տանը։ Հարցը միայն հարձակումը չէ, ամեն ինչից մի քիչ մի քիչ պակասում էր։ Լավ պահերը «հինգը երեքի վրա էին», վատ չէինք խաղում, բայց չէր ստացվում գոլ խփել», - ասել է Կոկարևը։

Նրա խոսքով՝ իրենք միայն իրենց պետք է մեղադրեն պարտության մեջ։

 «Միայն աշխատող մարդու բախտն է բերում։ Ուրեմն՝ մի տափօղակի էլ չենք խաղացել՝ բողոքները միայն ինքներս մեզ պետք է ներկայացնենք։ Ալթիբարմաքյանի հետ կռիվը հույզերի վրա էր, սովորական բան է։ Կռվել կռվել ենք, շնորհակալություն նրանց մարտի համար, ամեն ինչ կարգին է», - նշել է հոկեյիստը։

«Վեցմատանի» հոկեյիստ Ալթիբարմաքյանը բացահայտել է Շվեյցարիային հաղթելու գաղտնիքը

Նշենք, որ Անդրեյ Ալթիբարմաքյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, սակայն նրա պապն այնտեղ է տեղափոխվել Աբխազիայից։ Արտասովոր ազգանունը ստացել են Հայոց ցեղասպանությունից հետո. Անդրեյի նախապապը հրաշքով ողջ է մնացել, բայց օսմանյան գերության մեջ զրկվել է 4 մատից։ Այնտեղ նրան թուրքական անուն են տվել` «Ալթի Բարմաք»` «վեց մատանի»։ Այնուհետև նա հայտնվել է Տրապիզոնում, որտեղ այսօր էլ ապրում է Ալթիբարմաքյանների տոհմի մյուս ճյուղը։ 1935 թվականին նա տեղափոխվել է Աբխազիա, որտեղ էլ ազգանվանն ավելացրել է «յան» վերջավորությունը։