Լույս աշխարհ է եկել Կարեն Խաչանովի առաջնեկը. թենիսիստը լուսանկար է հրապարակել

Հայտնի մարզիկը սոցցանցում հուզիչ լուսանկար է հրապարակել ու ընկերներին և երկրպագուներին հայտնել է ուրախալի լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհի իններորդ ռակետը հայր է դարձել։ Այս մասին մարզիկը հայտնել է Instagram-ի իր էջում և սրտաճմլիկ լուսանկար հրապարակել։

«14.09.2019․ տղա է»,- լուսանկարին կից գրել է թենիսիստը։

Գործընկերներն արդեն հասցրել են շնորհավորել Խաչանովին։ Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մի քանի ուրախ էմոջի է դրել, իսկ ավստրալացի թենիսիստ Տանասի Կոկինակիսը գրել է․ «Շնորհավորում եմ, եղբայր»։

Խորվաթ մարզիկ Բորն Չորիսը նույնպես անտարբեր չի մնացել։

«Շնորհավորում եմ, եղբայր, ամենայն բարիք», - գրել է նա։

Կարեն Խաչանովն իր դիրքը բարելավեց պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշում

Իսկ ամերիկացի թենիսիստ Թեյկրո Հարի Ֆրիցն այսպես է մեկնաբանել ուրախալի իրադարձությունը․

«Բարի գալուստ ակումբ, ընկեր»։

Խաչանովի ընկերներն ու բազմաթիվ երկրպագուները ևս շնորհավորել են մարզիկին։

«Երջանկություն։ Ուժեղ տղա մեծանա», «Շնորհավորանքներս քեզ ու կնոջդ», «Շնորհավորում ենք որդուդ ծննդյան առթիվ», «Առողջություն` մայրիկին ու փոքրիկին», «Եվս մեկ թենիսիստ ավելացավ», Խաչանովի էջը հեղեղված է նման մեկնաբանություններով։

Կարենն այնքա՜ն գեղեցիկ է. ամերիկացիները Խաչանովին հոլիվուդյան աստղի նմանակ են անվանել

Սա 23-ամյա թենիսիստի ու նրա կնոջ՝ Վերոնիկա Շկլյաևայի առաջին երեխան է։ Զույգն ամուսնացել է 2016 թվականին։ Ավելի վաղ, իր հարցազրույցներում Խաչանովը չէր բացառում, որ տղայի անունը Դավիթ կդնեն։