Աչքի հուլունքները փոխեցին օրհնված խաչերով. երիտասարդները երթուղայիններում խաչեր են բաժանել

Երևանում անցկացվեց Խաչվերացի տոնին նվիրված «Խաչի քարոզ» ամենամյա ծրագիրը: Այս տարի ծրագրի նախաձեռնության հեղինակները ընդլայնել են ակցիայի իրականացման տարածքը, նրանք օրհնված խաչեր են բաժանել նաև միջքաղաքային երթուղու վարորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի- Sputnik. Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները հանրային տրանսպորտի վարորդներից հավաքեցին  մեքենաներում կախված «աչքի հուլունքները», փոխարենը` նրանց բաժանեցին օրհնած խաչեր և աղոթաթերթեր: Այս մասին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Նշվում է, որ թեմի երիտասարդական կառույցների անդամներն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են ընդհանրական աղոթքի, ապա օրհնված խաչեր ու աղոթաթերթեր բաժանել միջքաղաքային տրանսպորտի վարորդներին՝ նրանցից վերցնելով «աչքի հուլունքները»:

Աչքի հուլունքները փոխեցին օրհնված խաչերով. երիտասարդները երթուղայիններում խաչեր են բաժանել

Խաչվերացի տոնի առիթով անցկացվող «Խաչի քարոզ» ծրագիրն անցկացվում է վեցերորդ անգամ:

Նախկինում թեմի երիտասարդները ծրագիրն իրականացնում էին մեկ վայրում և միայն Երևանի տրանսպորտային միջոցների համար։ Այս անգամ երևանյան երթուղայիններից բացի, ակցիան անցկացվեց ևս երեք միջքաղաքային երթուղիների կայանատեղիներում` Երևանի Կիլիկա, Սասունցի Դավթի ու Հյուսիսային ավտոկայաններում:

Ոչ թե տեր, այլ հյո՞ւր. ո՞ւմ է խանգարում Երուսաղեմի Հայ առաքելական եկեղեցին

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։

Խաչվերացը հնուց ի վեր հայ ժողովրդի համար ամենակարևոր տոներից է եղել։ Ինչպես յուրաքանչյուր ժողովրդական տոն, Խաչվերացը նույնպես համընկնում է տնտեսական տարվա որոշակի փուլի, մասնավորաբար՝ բերքահավաքի ավարտին և աշնանացանին։ Արարատյան հայրապետական թեմի կայքում հետաքրքիր մանրամասներ են գրված այս տոնի մասին։

Նշենք, որ հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն՝ Վարդավառ, Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներին հաջորդող օրը մեռելոց է` հանգուցյալների հիշատակության օր: