ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինի մոտ կրկին դրական տեղաշարժ կա։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության»,–գրել է նա։
Նա նաև հայտնել է, որ Արվինին պատմել է, թե իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում։
«Տղան կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ, շատ է սիրում նրան, միշտ կողքին է) ու կիսաժպտալով ասաց` «Thank you»»,- գրել է Դերձյանը։
Հիշեցնենք, որ տղան ընկել էր սեպտեմբերի 5–ին։ Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի և կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
Քաթինային փոխարինող հայ բժիշկն արդեն Սուդանում է. նա անցել է իր պարտականությունների կատարմանը
Տղային օրերս վիրահատել էին. փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ, և կատարվել էր սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում։
«Դու պիտի ճախրես». Արա Գևորգյանի համերգի հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաներին