ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի Չանքըրը քաղաքից ոչ հեռու՝ մայրաքաղաք Անկարայից հյուսիս-արևելք, երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է թուրքական Sozcu պարբերականը, այսօր առավոտյան այնտեղ երեք րոպե տարբերությամբ երկու ցնցում է գրանցվել։
Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը չփլուզվեց անգամ երկրաշարժից. Փաշինյանի հակափաստարկները
Ցնցումների ուժգնությունը կազմել է 4,7 և 4,8 բալ։ Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Անկարայում։ Չանքըրը գավառի ղեկավարի խոսքով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից