Տրուսովայի անունն ընդգրկվել է Գինեսի գրքում. ռեկորդներից մեկը նա սահմանել է Երևանում

Պատանի մարզուհին առանձնացել է միանգամից երկու ձեռքբերումով, բացառիկ ռեկորդներից մեկը գրանցվել է Երևանում կայացած մրցումների ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ռուս գեղասահորդուհի, 15-ամյա Ալեքսանդրա Տրուսովան միանգամից երկու ռեկորդով ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին գրում է «Պոդյոմ» տելեգրամ ալիքը։

Տրուսովայի անունն ընդգրկվել է Գինեսի գրքում. ռեկորդներից մեկը նա սահմանել է Երևանում

Ամեն ինչ Մեդվեդևայի մասին. Կարեն Ադամյանը 50 անձնական հարց է տվել գեղասահորդուհուն

Նշվում է, որ պատանի մարզուհին առաջինն է, որ պաշտոնական մրցումներում կարողացել է քառակի տուլուպ և քառակի լուտց անել։

«Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ Գինեսի ռեկորդների գրքում։ Մեծ պատիվ է հայտնվել խորհրդային սպորտի այնպիսի անհավանական լեգենդների շարքում, ինչպիսիք են Սերգեյ Բուբկան և Իրինա Ռոդնինան։ Դա, իհարկե, ավելի շատ է մոտիվացնում, պետք է արժանի լինել դրան», - Տրուսովայի ասածը մեջբերում է Sports.ru-ն։

Հատկանշական է, որ Տրուսովան ռեկորդները սահմանել է 2018թ-ի մարտի 10-ին Սոֆիայում կազմակերպված աշխարհի պատանեկան առաջնությունում և 2018թ-ի հոկտեմբերի 2-ին Երևանում, պատանեկան Գրան պրիի փուլում։

«Կարիերայիս լավագույն ծրագիրն է». գեղասահորդուհի Մեդվեդևան պատրասվում է նոր մրցաշրջանին