Շիրակի մարզում նորից երկրաշարժ է գրանցվել

Հերթական ցնցումը կրկին գրանցվել է Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կիլոմետր արևելք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17:06-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ արևելք)։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ»,– նշված է հաղորդագրության մեջ

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի՞ շենք կանգուն կմնա

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, երկրաշարժ էր գրանցվել նաև հունիսի 10-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:

Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից