Ռուսաստանում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը․ 9 զոհ, տասնյակ վիրավորներ

Տուժածների թվում երեխա կա, որի տարիքը ճշտվում է։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բրիգադներն ու իրավապահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ Յարոսլավի մարզում այսօր` սեպտեմբերի 14-ին, խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել են 9 մարդ, շուրջ 30-ը՝ տուժել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է շրջանի առողջապահության ստորաբաժանման ներկայացուցիչը։

Երևանի մետրոյի կայարաններից մեկի մոտ կրակոց է հնչել

ՊԱԶ մակնիշի ավտոբուսը և բեռնատար մեքենան բախվել են Յարոսլավլ-Իվանովո ճանապարհին։ Ողբերգությունից րոպեներ անց հայտնել են յոթ զոհի մասին։

Վթար Ռուսաստանում. ՀՀ քաղաքացիներ են տուժել

Տուժածների թվում երեխա կա, որի տարիքը ճշտվում է։ Դեպքի վայրում շտապօգնության 9 բրիգադ է աշխատում։

Պարզվել է Երևան–Բաթում միկրոավտոբուսի վթարից զոհվածների ինքնությունը. մանրամասներ