Ջերմուկի բնակիչների բողոքի ակցիան հասել է Երևան. նրանք պայման են դրել

Ջերմուկցիները ՀՀ կառավարությանը մինչև սեպտեմբերի 20-ը ժամանակ են տվել Ամուլսարի խնդիրը լուծելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ջերմուկի մի քանի տասնյակ բնակիչներ բնապահպանների հետ քայլերթ են իրականացնում Երևանում` ի պաշտպանություն Ամուլսարի: Նրանք ավտոերթով են եկել, հասել Երևան։

Ծառուկյանը հստակեցրեց` Ամուլսարի հարցում երբ կկանգնի ժողովրդին կողքին

Միաժամանակ քայլերթ է իրականացվում երեք ուղղությամբ։ Առաջինը` Տիգրան Մեծ փողոցից Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ: Երկրորդ ուղղությունը՝ Բաղրամյան մետրոյի հարակից տարածք-Բաղրամյան փողոց-Ֆրանսիական հրապարակ-Սայաթ-Նովա փողոց -Ազատության հրապարակ: Երրորդ ուղղությունը՝ քաղաքապետարանի հարակից տարածք-Գ.Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:Երթը կեզրափակվի 20: 00-ին,Ազատության հրապարակում:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը անդամների պահանջները նույնն են ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է հրաժարվի հանքը շահագործելու գաղափարից: Ակտիվիստները նշում են, որ պատրաստ են խաղաղ անհնազանդության: Նրանք կտրուկ միջոցների չեն դիմի, եթե իշխանությունները «ճիշտ որոշում կայացնեն»:

Փաշինյանը հայտարարեց Ամուլսարի շահագործման մեկնարկի հնարավոր ժամկետները

Ջերմուկի բնակիչներից մեկի՝ Շիրակ Բունիաթյանի խոսքով ` իշխանությունները մինչև սեպտեմբերի 20-ը ժամանակ ունեն վերջնական որոշում կայացնելու համար: Բնապահպաններն իրենց չեն համարում իշխանությունների հակառակորդ, պարզապես ուզում են, որ Ջերմուկը առողջարանային քաղաք մնա, իսկ Ամուլսարը ` լեռ: Ըստ Բունիաթյանի` խնդիրը դադարել է լինել բնապահպանական:

Ամուլսարի գործը պետք է դիտարկել միայն իրավական տեսանկյունից. Փաշինյան

Ավելի վաղ ակտիվիստները սեպտեմբերի 20-ը հռչակել էին բնապահպանական մոբիլիզացիայի օր: Հենց այդ օրը, ըստ ակտիվիստների, Հայաստանի կառավարությունը պետք է վերջնական որոշում կայացնի Ամուլսարի հարցում:

Ակցիայի մասնակիցները կոչ են արել բոլոր քաղաքացիներին այդ օրը պատրաստվել բազմաբնույթ միջոցառումների, որոնց նպատակն է կանխել հանքի շահագործումը:

Արդեն մեկ ամիս է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը շարունակում է մնալ հասարակության կենտրոնական թեմաներից մեկը: Երկրի իշխանությունները չեն թաքցնում նախագծին «կանաչ լույս» տալու իրենց մտադրությունը: Սակայն այդ որոշմանը դեմ են Ջերմուկի բնակիչներն ու բնապահպանները:

«Այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևէ պատճառ չկա». Փաշինյան