Խորովածի համար վառած կրակը հրդեհի է վերածվել. 9 և 21 տարեկան բնակիչները խոստովանել են

Սյունիքի մարզում բռնկված հրդեհի հետևանքով անտառային 7 հա հրդեհված տարածքից բացի, հրդեհվել են նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզի Լեհվազ համայնքի անտառը բռնկվել է, քանի որ գյուղի 21 և 9-ամյա երկու բնակիչ խորովածի համար կրակ վառելիս անզգույշ են վարվել կրակի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Լեհվազի անտառում հրդեհի բռնկման պատճառ դարձած երկու քաղաքացիները ներկայացել են ոստիկանության Մեղրիի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել օգոստոսի 11–ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին նաև Մեղրիի ոստիկանները։

Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. հյուրերն ու աշխատակիցները տարհանվել են

Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել էին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։ Նախնական հաշվարկով՝ սեփականատերերը 700 000 դրամի վնաս են կրել, իսկ համայնքը՝ առանձնապես խոշոր չափերի։

«Ձյունիկ սառնարանի» հրդեհից հետո 1015 տոննա միս է ոչնչացվել. կառավարությունը կփոխհատուցի՞