Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը «Հարրի Փոթերից» երաժշտական հատվածներ կներկայացնի Դուբայում

Թատրոնի դահլիճի էկրանին կցուցադրվեն «Հարրի Փոթեր» և «Գլադիատոր» ֆիլմերը, իսկ նվագախումբը կենդանի կատարմամբ կներկայացնի ֆիլմերի երաժշտական հատվածները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում։ Այս մասին հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

«Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը 5 ելույթով կներկայանա Դուբայի օպերային թատրոնում։ Թատրոնի դահլիճի էկրանին ցուցադրվելու են «Հարրի Փոթեր» և «Գլադիատոր» ֆիլմերը, իսկ նվագախումբը կենդանի կատարմամբ զուգահեռ ներկայացնելու է այդ ֆիլմերի երաժշտական հատվածները։ Ելույթները ղեկավարելու է դիրիժոր Ջասթին Ֆրիրը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայերն առաջ են ընկել բրիտանացիներից. Սմբատյանը պատմել է իր մասնագիտության կախարդանքի մասին

Հիշեցնենք, որ նվագախումբը նույն թատրոնում հանդես է եկել նաև այս տարվա փետրվարի 28-ից մարտի 2-ը։ Հենց այդ հաջող ելույթներն էլ հաշվի առնելով` նվագախումբը մի քանի ամիս անց դարձյալ Դուբայի օպերային թատրոնում հանդես գալու հրավեր է ստացել։

Սմբատյան․ «Ցանկանում եմ, որ երաժիշտները Հայաստանում վարձատրվեն եվրոպական սանդղակով»