«Հարազատները պատրաստվում են նրա վախճանին»․ Անդրեյ Ռազինը` Զավորոտնյուկի վիճակի մասին

Անաստասիա Զավորոտնյուկի դեպքն արդեն համեմատում են Յուլյա Նաչալովայի պատմության հետ, և դա պատահական չէ։ Տեղեկություններ են տարածվում, որ նա օրգանիզմն այդ վիճակին է հասցրել ցողունային բջիջներով երիտասարդացման մեթոդների և արտամարմնային բեղմնավորման պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի, «Իմ չքնաղ դայակը» սերիալի հերոսուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակը ծայրահեղ է, նա կոմայի մեջ է։ «Կոմսոմոլսկայա պրավդային» այս մասին ասել է «Ласковый май» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը։

Եթե ախտորոշումը ճիշտ է, ապա անհնար է լիովին բուժել․ բժիշկը` Անաստասիա Զավորոտնյուկի մասին

Նրա խոսքով՝ Զավորոտնյուկի մոտ ոչ ոքի չեն թողնում, բացի ամուսնուց՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևից։ Պրոդյուսերին թույլ չեն տվել այցելել դերասանուհուն։

«Ասում են՝ ոչ, մենք արհեստական կոմայի մեջ ենք գցել նրան, ցավոք, նրան մի քանի օրվա կյանք է մնացել։ Նա անցել է բուժման բոլոր հնարավոր մեթոդները, բայց ուղեղի այտուց է սկսվել։ Ցավոք, բժիշկներն այստեղ անզոր են», - ասել է Ռազինը։

Նա հայտնել է, որ դերասանուհու մտերիմները «պատրաստվում են նրա վախճանին»։ Ռազինի խոսքով՝ Զավորոտնյուկի առողջական վիճակը կարող էր վատանալ երկարատև սթրեսի ֆոնին և «ցողունային բջիջներով երիտասարդացնելու մեթոդիկայով տարվելու» հետևանքով։

Բյուրեղներով արտասվող Սաթենիկը․ հազվագյուտ հիվանդությունն ապշեցրել է բժիշկներին

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Անաստասիա Զավորոտնյուկը հիվանդանոցում է. նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել։

Ըստ ԶԼՄ–ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել են նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։

Գեղասահորդ Պյոտր Չերնիշևն աշխատանքը թողել է կնոջ հիվանդության պատճառով

Տեղեկություններ կան, որ դերասանուհին Եվրոպայում է բուժում ստացել։

Վերջերս «Իմ հրանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր ավագ դստեր խանութի բացմանը։

Անաստասիայի տնօրեն Մարինա Պոտապովան հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել այս թեման։ Նա Super–ին ասել է. «Դուք գիտեք` ինչ կպատասխանեմ»։

Շատերն արդեն նրա դեպքը համեմատում են Ժաննա Ֆրիսկեի հետ, որը մահացավ գլիոբլաստոմայի պատճառով։

Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ է դարձել Անաստասիայի հայրը։

Նաչալովան բուժման փող չուներ, նա Instagram–ում էր գումար վաստակում. բժիշկ