ՌԱԴԻՈ

Գեղամյան․ «Թուրքիայի սոցիալ-տնտեսական լճացումը հնարավորություն է ընդդիմության համար»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակի և հնարավոր զարգացումների մասին։
Sputnik
Գեղամյան․ «Թուրքիայի սոցիալ-տնտեսական լճացումը հնարավորություն է ընդդիմության համար»

Թուրքիայի ներքաղաքական կյանքում միանգամից մի քանի նախկին պաշտոնյաներ հայտարարել են կուսակցություններ հիմնելու մասին: Մի կողմից նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանն է հայտարարել կուսակցություն բացելու մասին, մյուս կողմից՝ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Բուն ընտրություններին դեռևս շատ ժամանակ կա և այս պրոցեսները ավելի շատ հասարակության տրամադրությունը շոշափելու համար է։ Sputnik Արմենիային ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Վերանյան. «Թուրքիան և Ադրբեջանը ջանք չեն խնայում Վրաստանին իրենց տանդեմին միացնելու համար»

Նա վստահ է, որ ընդդիմությունն ավելի լավ արդյունքներ արձանագրելու հնարավորություններ ունի և գնալով ուժեղանում է։ Նաև ի դեմս Ստամբուլի քաղաքապետի՝ ունի բավական երիտասարդ ու հմուտ քաղաքական գործիչ, որը փորձում է մարտահրավեր նետել Էրդողանին և իշխող վերնախավին նույնիսկ Ստամբուլի սահմաններից դուրս․ սա անշուշտ ուժեղացնում է ընդդիմությանը։

«Միևնույն ժամանակ ընդդիմությանը ուժեղացնում է երկրի սոցիալ-տնտեսական շարունակվող լճացումը, որը կարող է տնտեսական ճգնաժամի հանգեցնել Թուրքիայում, ինչը իր հերթին հղի է բազմաթիվ վտանգներով իշխանության համար և, ընդհակառակը, հնարավորություն է ընդդիմության համար»,- ասել է Գեղամյանը։

Թուրքագետի խոսքով` իշխանությունը երկրում կատարված ցանկացած վատ բան բարդում է ընդդիմության վրա` ապացուցելով, որ ընդդիմությունն ահաբեկիչներից կազմված խումբ է։

Իշխող ուժը փորձում է վերահսկողությունը պահել և չի խնայի նաև բոլոր հնարավոր միջոցները ( օրինական և կիսաօրինական) ընդդիմությանը սևացնելու համար։