Եթե ախտորոշումը ճիշտ է, ապա անհնար է լիովին բուժել․ բժիշկը` Անաստասիա Զավորոտնյուկի մասին

Կան գլխուղեղի չարորակ ուռուցքի տարբեր աստիճաններ, բայց եթե այն ուղեկցվում է այտուցով, նշանակում է` երրորդ կամ չորրորդ աստիճանի գոյացություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Եթե հայտնի ռուս դերասանուհի, «Իմ չքնաղ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, և նրա մոտ գլխուղեղի վերջին աստիճանի ուռուցք է, ապա նման հիվանդների կյանքի տևողությունը կազմում է ութ ամսից մեկ տարի։ «Վեչերնյայա Մոսկվա» պարբերականին այս մասին ասել է նյարդավիրաբույժ Ալեքսանդր Տուշևը։

«Գոյություն ունեն գլխուղեղի չարորակ ուռուցքի տարբեր աստիճաններ։ Բայց եթե այն ուղեկցվում է այտուցով, ապա նշանակում է երրորդ կամ չորրորդ աստիճանի գոյացություն է։ Չորրորդ աստիճանով հիվանդների կյանքի միջին տևողությունը ութ ամսից մեկ տարի է», - ասել է բժիշկը՝ գնահատելով դերասանուհու ապաքինվելու հնարավորությունը։

Նշելով, որ նման դեպքերում ճառագայթային վիրաբուժությունը և քիմիաթերապիան կարող են երկարացնել հիվանդի կյանքը, սակայն գրեթե անհնար է լիովին բուժվել։

Գեղասահորդ Պյոտր Չերնիշևն աշխատանքը թողել է կնոջ հիվանդության պատճառով

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Անաստասիա Զավորոտնյուկը հիվանդանոցում է. նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել։

Ըստ ԶԼՄ–ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել են նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։

Տեղեկություններ կան, որ դերասանուհին Եվրոպայում է բուժում ստացել։

Վերջերս «Իմ հրանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր ավագ դստեր խանութի բացմանը։

Անաստասիայի տնօրեն Մարինա Պոտապովան հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել այս թեման։ Նա Super–ին ասել է. «Դուք գիտեք` ինչ կպատասխանեմ»։

Շատերն արդեն նրա դեպքը համեմատում են Ժաննա Ֆրիսկեի հետ, որը մահացավ գլիոբլաստոմայի պատճառով։

Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ է դարձել Անաստասիայի հայրը։

Ախտորոշումը` քաղցկեղ. Հայաստանում անվճա՞ր են իրականացվում վիրահատություններն ու ճառագայթային թերապիան