Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի քաղաքացիների վրա. կա վիրավոր

Լեհաստանի քաղաքացիներից մեկը կարողացել է զանգահարել «911» ծառայություն և օգնություն խնդրել: Դեպքի վայր են մեկնել փրկարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Արագած լեռան վրա արջը հայտնվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Խորովածի համար վառած կրակը հրդեհի է վերածվել. 9 և 21 տարեկան բնակիչները խոստովանել են

«Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի մետրոյի կայարաններից մեկի մոտ կրակոց է հնչել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Երևանում տղամարդը դանակահարել է կնոջն ու հարևանին