Ալեքսիս Օհանյանը դստեր հետ հուզիչ լուսանկար է հրապարակել

Ամերիկահայ գործարար և ներդրող Ալեքսիս Օհանյանը դստեր՝ Օլիմպիայի հետ լուսանկարը հրապարակել է Instagram-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Reddit կայքի հիմնադիր, ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը վաղուց արդեն հոգատար և քնքուշ հոր համբավ է ձեռք բերել, բայց նա նորից ու նորից ապշեցնում է սոցիալական ցանցերի իր ընկերներին։ Այս անգամ նա դստեր՝ Օլիմպիայի հետ զբոսանքից է լուսանկար հրապարակել։

«Հայրիկի փոքրիկ աղջիկը»․ Ալեքսիս Օհանյանը ցույց է տալիս՝ ինչպես պետք է խուտուտ տալ

Լուսանկարում Օհանյանն աղջկա հետ նստած է ճոճանակին և նրան քնքշորեն պահում է հայրական ամուր գրկում։

«Երբեք չեմ հոգնի այս պահերից», - լուսանկարին կից գրել է Օհանյանը։

Երկրպագուներն իրենց հերթին հազարավոր հիացական մեկնաբանություններ են արել։

«Նա իրեն անվտանգ է զգում հոր ձեռքերի մեջ, շատ լավ լուսանկար է։ Ասես տիկնիկ լինի», - գրել են օգտատերերը։

Գրառումն արդեն 45 հազար «լայքի» է արժանացել, և այդ թիվը շարունակում է աճել։

«Վերադառնում եմ Երևան». ամերիկաբնակ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հավաքում է ճամպրուկը

Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։

«Էլի խմիչք կբերեմ». միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը երևանյան երեկույթի լուսանկար է հրապարակել