Մխիթարյանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից է. Լուչեսկու

«Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն համոզված է, որ հայ կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում առանցքային խաղացող կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իտալական մամուլին տված հարցազրույցում գնահատել է «Ռոմայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի հեռանկարները։

«Մխիթարյանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից է։ Նա շատ խելացի է, հիանալի հարմարվում է ցանկացած խաղաոճի, ինչպես նաև բացառիկ դիմացկունություն ունի։ Ես նրան օգտագործում էի հարձակման երկրորդ գծում, սակայն Անգլիայում նա ստիպված էր անսովոր դիրքերում հանդես գալ։ Հենրիխը «Ռոմայի» կազմում  շատ արագ առանցքային խաղացող կդառնա», – Լուչեսկուի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb–ը։

Հիշեցնենք, որ Իտալիայում Հենրիխը վարձակալության իրավունքով կխաղա մինչև այս խաղաշրջանի ավարտը։ Հայաստանի հավաքականի առաջատարի համար սա երրորդ եվրոպական առաջնությունը կլինի թոփ-5–ից. նախկինում Մխիթարյանը խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, որից հետո անցում կատարեց անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ հանդես եկավ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» կազմում։

«Եկել է Մխիթարյանը...». «Ռոմայի» երկրպագուն երգ է նվիրել Հենոյին. տեսանյութ