«Բարեկամության կամուրջ» հայ-վրացական սահմանին. ինչն է խանգարում է ծրագրի մեկնարկին

Կապալառու–ընկերության ներկայացուցիչները մեկնաբանել են կամրջի շինարարության հետաձգման պատճառները։ Նրանք հույս ունեն, որ եղանակային պայմանները չեն խոչընդոտի շինարարական աշխատանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Տարածաշրջանի համար աննախադեպ հայ-վրացական «Բարեկամության կամուրջ» շինարարության նախագծի  իրականացումը ձգձգվում է տեխնիկական պատճառներով։ Սակայն, դա չի խանգարի կամուրջը շահագործման հանձնել 2021 թվականի աշնանը, ինչպես ի սկզբանե ծրագրած էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Tunnel Sadd Ariana իրանական շինարարական ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը։

Տարածաշրջանը «եռում» է. Բախտաձեի հրաժարականը ինչպես կանդրադառնա հայ-վրացական կապերի վրա

Ավելի վաղ հայտնում էին, որ գործող,  բայց արդեն մաշված կամրջի փոխարեն նոր կամրջի շինարարությունը կսկսվի 2019–ի սեպտեմբերին, ու արդեն 2021ի– թ հայ–վրացական սահմանով հոսող Դեբեդ գետի վրա նոր «Բարեկամության կամուրջ» կկառուցվի։

Նախագծի մասին հայտարարվել է դեռ 2013 թվականին։ Հայաստանն այն ժամանակ սկսել էր բանակցել վրացական կողմի, նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Սկզբում նախատեսվում էր, որ կամուրջը կկառուցվի մինչ 2016 թվականը, բայց վերջնաժամկետը մի քանի անգամ հետաձգվել է։

Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից

Արդյունքում միջազգային տենդերում հաղթեց իրանական ընկերությունը։ 2018թ–ի վերջին կապալառուն հայկական ու վրացական ընկերությունների հետ համաձայնագիր էր կնքել։ Երկու երկրների ներկայացուցիչները կարծում են,  որ նրանց նախագիծը լավագույնն է ինչպես իրականացման, այնպես էլ ֆինանսական առումով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

«Այժմ ավարտում ենք կամրջի նախագծման աշխատանքը։ Շինարարության թույլտվությանն ենք սպասում։ Այդ հարցը ձգձգվում է զուտ թղթաբանության և տեխնիկական պատճառներով»,– պարզաբանեց Բաղումյանը։

Նրա  կանխատեսմամբ` թույլտվությունն ամենայն հավանականությամբ այս տարի կտրամադրեն, իսկ շինարարությունը կսկսվի մինչ 2019 թվականի ավարտը։ Կարգն այսպիսինն է` Հայաստանում ու Վրաստանում կան հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում են այդ նախագիծը (ամեն մեկն իր կողմից)։ Երբ նախագիծը հաստատվում է երկու երկրներում, միջպետական հանձնաժողովը պետք է շինարարությունը սկսելու թույլտվություն տրամադրի։ Այն նաև հետևելու է նախագծի իրականացման գործընթացին, ընդհուպ` կամրջի շահագործման մեկնարկը։

Փաշինյանը հեշտությամբ լեզու կգտնի Գախարիայի հետ. նա նոր մարդ չէ Հայաստանի համար

Բաղումյանը նշեց, որ ձմեռը չի խանգարի շինարարությանը, քանի որ «Բագրատաշենի» ու «Սադախլոյի» տարածքում բարենպաստ եղանակային պայմաններ են։

«Նախագծում ոչ մի փոփոխություն չի արվել։ Վրացական կողմը մի քանի նկատողություն ուներ, սակայն մենք հաշվի ենք առել դրանք, որոնք այժմ շտկվում են»,– ասաց Բաղումյանը։

Սադախլոյում հերթեր չկան. դեսպանն այցելել է սահմանային անցակետ

Նախագծի համաձայն` երկու 5-կամարանի երկաթբետոնե կոնստրուկցիա կկառուցվի։ Կամուրջներից մեկը նախատեսված է մուտքի, մյուսը` ելքի  համար։ Յուրաքանչյուր շինության լայնությունը 11 մետր 80 սանտիմետր կլինի, երկարությունը` 200 մետր։ Նոր կամուրջը ներկայիս կամրջից 2,5 մետրով ավելի բարձր կլինի։

Գործող կամուրջը բավական նեղ է և երկար  շահագործման ընթացքում շարքից դուրս է եկել։ Նոր կամուրջը կլինի բետոնե, բավականին ամուր և գեղեցիկ։ Այն կթեթևացնի անցակետի թողունակությունը։

Միևնույն ժամանակ հին «Բագրատաշեն» անցակետը  կապամոնտաժվի, նրա փոխարեն նոր կամուրջներ կկառուցվեն։ Դրանք հագեցած կլինեն երկու գոտուց` բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ 2 մետր 40 սմ տարածք կհատկացվի հետիոտներին։

Այստեղից է սկսվում Հայաստանը… Երեք սահմանների խաչմերուկում ապրողների մասին

«Բարեկամության կամուրջը» կարժենա 7 մլն 300 հազար եվրո։ Հայաստանը և Վրաստանը ծախսերը կիսում են։