Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Ռոման»-«Սասուոլո» հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն իր նորամուտը կնշի իտալական ակումբում։ Նրա անունն ընդգրկվել է հայտացուցակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Իտալական «Ռոման» A Սերիայի 3-րդ տուրում կխաղա «Սասուոլոյի» հետ, որին կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին նշված է «Ռոմա» ակումբի պաշտոնական էջում, որտեղ ներկայացված են խաղի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստները։

Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Ռոման»-«Սասուոլո» հանդիպմանը

Հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 20:00-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում:

Ի՞նչ երազանք ունի Յուրա Մովսիսյանը. բլից հարցազրույց հայտնի ֆուտբոլիստի հետ

Ավելի վաղ հայտնել էինք, որ իտալական «Ռոմայի» հանդիպումները վերահեռարձակելու իրավունք է ձեռք բերել «Արմենիա» հեռուստաընկերությունը:

«Եկել է Մխիթարյանը...». «Ռոմայի» երկրպագուն երգ է նվիրել Հենոյին. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։

«Գայլերի երկրում» Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։

Մխիթարյանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից է. Լուչեսկու

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։

30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» կազմերում։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

«Դու փայլում ես երջանկությունից». Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել «Ռոմայից»