Զինված խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանին ազատ են արձակել

Չորս տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրած պատմությունը նոր ընթացք ստացավ։ Զինված խմբի առաջնորդ համարվող Արթուր Վարդանյանին ազատ արձակեցին գրավի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Նորք Մարաշ» զինված խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանն այսօր ազատ արձակվեց 1 մլն դրամ գրավի դիմաց։

Գագիկ Խաչատրյանը մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունի. պաշտպան

Վարդանյանի պաշտպանները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին գրավի միջնորդություն ներկայացրին: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն էլ բավարարեց միջնորդությունը:

Ազատ արձակվելուց հետո Վարդանյանը հայտնեց, որ իր համար անսպասելի էր դատարանի որոշումը։

Հիշեցնենք` 2015թ–ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ վնասազերծել է հանցախմբի 9 անդամների և նրանց ղեկավար Արթուր Վարդանյանին։ Հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ ԱԱԾ–ն հայտնել էր նաև, որ այդ խումբը նպատակ ուներ ուժի կիրառմամբ զավթել երկրի իշխանությունը։ Այդ գործի շրջանակում 2015թ–ի դեկտեմբերին ձերբակալվել էր պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը, որին մեղադրում էին զինված խմբին օգնելու մեջ։ Իշխանափոխությունից հետո նա ազատ արձակվեց Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Արթուր Վարդանյանի կողմնակիցները դեռ նախորդ տարի բողոքի ակցիաներ էին անում` պահանջելով ազատ արձակել նրան։ Վարդանյանի ազատ արձակման համար նրա աջակիցները նամակ էին հանձնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։