«Վայրի վարդը» որոշել է ավարտել կարիերան. ինչն է դառնացրել 66-ամյա դերասանուհուն

Մեքսիկացի դերասանուհի Վերոնիկա Կաստրոն հոգնել է ագրեսիայից և ծաղրուծանակից. նա որոշել է ավարտել ստեղծագործական կարիերան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Մեքսիկացի դերասանուհի Վերոնիկա Կաստրոն` «Հարուստները նույնպես լացում են», «Վայրի վարդ» սերիալների աստղը, հայտարարել է, որ ավարտում է իր կարիերան կինոյում։

Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը ըստ Forbes-ի կգլխավորի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը

«Ես հրաժեշտ եմ տալիս այն ամենին, ինչն այդքան սիրել եմ։ Դա իմ մասնագիտությունն է եղել վերջին 53 տարիների ընթացքում, ես տվել եմ իմ ամբողջ կյանքը և սերը, շնորհակալություն ամեն ինչի համար»,- Instagram–ում գրել է 66–ամյա դերասանուհին։

Կաստրոյի խոսքով` նա նման որոշում է ընդունել, որովհետև հոգնել է իր նկատմամբ ագրեսիայից և ծաղրուծանակից։ Հիմա նա հանգիստ է ուզում։

«Գահերի խաղը» հանգիստ չի տալիս մարդկանց. սերիալի մոտիվներով նոր խաղ է ստեղծվել

Կաստրոն մասնակցել է բազմաթիվ հեռուստատեսային և թատերական բեմադրությունների, նրան համաշխարհային հռչակ են բերել հատկապես սերիալները, որոնք անցած դարի 80–ականների վերջին և 90–ականների սկզբին շատ հայտնի են եղել հետխորհրդային երկրների տարածքում։