ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն որոշել է դադարեցնել Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի պարտականությունները` դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ի դեպ, Արա Բաղդասարյանը ոչ թե Անդորրայում ՀՀ հյուպատոսն էր, այլ պատվավոր հյուպատոսն է։ Պատվավոր հյուպատոս լինելը, ի դեպ, դիվանագիտական ծառայության հետ առնչություն չունեցող պաշտոն է»,–ասաց Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է Բաղդասարյանի` պաշտոնից հեռացմանը, ապա, ըստ Նաղդալյանի, այդ մասին տեղեկացվել է ինչպես Բաղդասարյանը, այնպես էլ Անդդորայի իշխանությունները։
ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց նաև, որ Անդորրայի հետ հարաբերությունները համակարգում է Ֆրանսիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը։
Հակոբյան. «Ունենալով իրավական հիմք` Քոչարյանի գործը պահանջելու է քաղաքական որոշում»
Հիշեցնենք, որ օրերս Facebook սոցիալական կայքում տարածվել էր մի լուսանկար, որտեղ Բաղդասարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ձեռնամարտի էր բռնվել։ Օգտատեր Արմեն Մանուկյանը հրապարակել էր նկարն ու նշել, որ հենց նկարն էլ պատճառ է հանդիսացել, որ Բաղդասարյանին ազատեն պաշտոնից։ Նրա խոսքով` Բաղդասարյանին զանգահարել են ՀՀ ԱԳՆ-ից և հայտնել, որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով:
Ինչպես անցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. տեսանյութ