«Մինչև մահը չբաժանի մեզ». Սոբչակն ու Բոգոմոլովն ամուսնացան. տեսանյութ

Նորապսակները դիակառքով են զագս գնացել, իսկ ավելի ուշ նրանք  կմեկնեն առևտրի համալիր, որտեղ կնշեն հարսանիքը սև սպասքով ու կարմիր սփռոցներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ու ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովն ամուսնացել են, բայց արել են դա անսովոր գոթական ոճով. թեև հարսի զգեստից դա չի երևում։

Հարսանիք ուրբաթ 13–ին. Քսենյա Սոբչակը հղի է ամուսնանո՞ւմ

ՌԵՆ ՏՎ–ի կադրերից երևում է, որ զույգը սև դիակառքով է Գրիբոեդովսկի ՔԿԱԳ (զագս) գնացել: Դիակառքը զարդարված է եղել կարմիր ծաղիկներով։

Մեքենայի վրա գրված է եղել՝ «Մինչև մահը չբաժանի մեզ»։

«Մինչև մահը չբաժանի մեզ». Սոբչակն ու Բոգոմոլովն ամուսնացան. տեսանյութ

Սոբչակն ու Բոգոմոլովը դանդաղ դուրս են եկել մեքենայից ու առանց շտապելու գնացել պսակադրության արարողությանը։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` արարողությունը անց է կացվելու «Պետրովսկի պասաժ» առևտրի համալիրում։ Արարողությունը գոթական ոճով է լինելու. սև սպասք, կարմիր սփռոցներ և այլ տարրեր։ Ընդհանուր առմամբ, ԶԼՄ–ների տվյալներով, արարողությունը 16 միլիոն ռուբլի է արժեցել։

Սկանդալային Սոբչակը մտել է սառցապատ ջուրը. լուսանկարներ

Ի դեպ, Սոբչակն արդեն հասցրել է ցույց տալ հարսանեկան զգեստն Instagram–ի իր էջում։ Նա հետևից լուսանկար է հրապարակել ու մեկնաբանել. «Կարծում եմ՝ պատրաստ եմ կյանքիս կարևորագույն օրվան»։

Բոգոմոլովն էլ կնոջից հետ չի մնացել ու դիակառքից է լուսանկարներ հրապարակել։