ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հրազդանում գործող «Հրազդան» ցեմենտի գործարանը հայտնվել է բարդ իրավիճակում. ղեկավարությունը ոչ միայն աշխատողների, այլև ծախսերի կրճատումներ է արել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ընկերությունն անցած տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 87 մլն 144 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 0 հարկային վճարում և չի հայտնվել հազար խոշոր հարկատուների ցանկում։ Պարզվում է՝ հարկերի նվազեցման պատճառը իրանական ծագման ցեմենտն է»,–գրում է թերթը:
Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում
«Հրազդան» ցեմենտի գործարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ իրանական ծագման ցեմենտի մեծ քանակությամբ ներկրումը լուրջ վնասներ է հասցրել գործարանին: Ընկերությունից թերթին հայտնել են նաև, որ ներքին շուկայում մի կերպ են կարողանում իրացնել արտադրած ցեմենտը:
Էժան ցեմենտ այլևս չի լինի. կառավարությունը բարձրացնում է ներկրվող ցեմենտի գինը