ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանին զենք վաճառելու հարցում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների ներգրավվածության մասին Հայաստանի մտահոգությունները լսելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին մեր մտահոգությունները բարձրաձայնվել են։ Կարող եմ վստահեցնել, որ դրանք լսելի են»,–ասաց նա։
Նաղդալյանի խոսքով` հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների ներգրավվածությունն Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում բացասական ազդեցություն ունի ինչպես ՀԱՊԿ–ի հեղինակության, այնպես էլ համագործակցության միջավայրի վրա։
Նա նշեց, որ Հայաստանը հետևողականորեն քայլեր է իրականացնելու, որպեսզի բացառվի ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից ուժի կիրառման պատրանքը։
Ադրբեջանը կարո՞ղ է ՀԱՊԿ–ում կարգավիճակ ստանալ. պատասխանում է ՌԴ փոխվարչապետը
Հիշեցնենք` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն օրերս ԱԺ–ում անդրադարձել էր այս թեմային և հայտնել, որ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում, ցավոք, չկա դրույթ, որ պետություններն իրավունք չունեն զենք վաճառել երրորդ պետության, որը սպառնում է անդամ պետություններին:
Ինչպես «Մոսկվան վրեժ լուծեց Երևանից», կամ ադրբեջանական մի ապատեղեկատվության պատմություն