Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել. ԱԳՆ խոսնակ

Կա սկզբունք. Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ հայտնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և նրանք համաձայնել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հետո ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շուտով ԱՄՆ է մեկնելու` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին (նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 17–ին)։

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համաձայնել են հանդիպել, սակայն որտեղ և ինչ ժամկետներում կկայանա հանդիպումը` դեռ չենք կարող ասել։ Կա սկզբունք, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ հայտնեն, ինչը խախտել՝ հայկական կողմը չի պատրաստվում»,–ասաց նա։

Ադրբեջանում գտնվող հայ զինվորի հարցը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցությանը, ապա Նաղդալյանը նշեց, որ բավական հագեցած օրակարգ է լինելու` նախատեսված են երկկողմ ու եռակողմ ձևաչափով հանդիպումներ։

Մնացականյան–Մամեդյարով բանակցությունները Վաշինգտոնում. հանդիպումն ապարդյուն կլինի՞

Նստաշրջանին ՄԱԿ–ի անվտանգության հարցերով բաց քննարկմանը Մնացականյանը հանդես կգա ելույթով, կմասնակցի «Հնագույն քաղաքակրթությունների» նախարարական հանդիպումների ֆորումին։ Նաղդալյանը հայտնեց նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի ժամանակ կկայանա նաև ՀԱՊԿ նախագահների հանդիպումը։

Եթե սեղանին փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ ԼՂ հարցում չենք բանակցում. Մնացականյան

Հիշեցնենք, որ Մնացականյանը նույնպես հայտնել էր, որ շուտով հանդիպելու է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։