Հատուկջոկատայինի սպանության գործով ձերբակալված Գուրգեն Օհանյանն ազատ է արձակվել

Օհանյանի անունը շրջանառվում է Բելյանիկինի սպանության գործով։ Նա սպանության հաջորդ օրը լքել էր Ռուսաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Քրեական դատավարությամբ սահմանված առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ նա ազատ է արձակվել»,– ասաց Խաչատրյանը։

Նա չնշեց ազատ արձակված անձի անունը, սակայն ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ խոսքը Գուրգեն Օհանյանի մասին է։ Նա ձերբակալվել էր Հայաստանում հուլիսի 24-ին։

Մոսկվայի դատարանը երկարաձգել է Նիկիտա Բելյանկինի սպանության գործով մեղադրյալների կալանքը

ՌԴ հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ, Սիրիայի ռազմական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինը սպանվել է հունիսի 1-ին՝ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ գյուղի զանգվածային կռվում։ Նա փորձել է պաշտպանել տեղի բնակիչներից մեկին, որին ծեծել են փողոցում։

Նիկիտա Բելյանկինի գործով Ռուսաստանում կալանավորել են Սերգեյ Խոջոյանին և Սուրեն Մարկոսյանին

Քրեական գործի մասնակիցներն են ՌԴ քաղաքացիներ Սերգեյ Խոջանյանը, Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, ՀՀ քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, Համլետ Հայրապետյանը և Սահակ Սահակյանը, որոնց խուլիգանության մեղադրանք է ներկայացված։ Նրանք մեղքը չեն ընդունում։

«Մեղավորները կպատժվեն». ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը դիմել է Բելյանկինի հարազատներին