Ալավերդցի երիտասարդը փողի պատճառով ծեծել է 70-ամյա մորը

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 70-ամյա մորը ծանր վնասվածքներ պատճառելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ավազակային հարձակում և ծեծ Երևանում. 55–ամյա տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել

«Նախաքննության ընթացքում, ձեռք բերված տվյալների համաձայն,  Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակիչը 70-ամյա թոշակառու մորից սեփական կարիքները հոգալու նպատակով պահանջել է գումար, մերժվել և այդ հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, որի ընթացքում ծեծել է նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք»,-ասվում է ՀՀ քննչական  կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Հատուկ պայմաններով կացարաններ` ընտանեկան բռնություն ենթարկվածների համար

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Արտակարգ դեպք. Արմավիրում 20-ամյա երիտասարդը սեռական բռնություն է կատարել 7–ամյա տղայի նկատմամբ

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: