Դավութօղլուն դուրս է եկել Էրդողանի կուսակցությունից ու սեփական քաղաքական ուժն է ձևավորում

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի քաղաքացիներին կոչ է արել միանալ իր ստեղծած նոր շարժմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դավութօղլու. Թուրքիան մտադիր չէ ՌԴ–ից ներողություն խնդրել Սու-24- ը խոցելու համար

Քաղաքական գործիչը նշել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի ցանկանում կառուցողական քննադատություն լսել, և այն որպես դավաճանություն է ընկալում։  Ավելին` այդ քաղաքական ուժը օգուտ չի բերում ո՛չ պետությանը, ո՛չ դրա քաղաքացիներին։

Հարված Էրդողանի համար. ինչի կհանգեցնի Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը

«Ունենալով կադրերի պակաս` այն ոչ մի հնարավորություն չունի երկիրն առաջ տանելու և առկա խնդիրները լուծելու», – ասել է Դավութօղլուն լրագրողներին։

Ի՞նչ է ծրագրում Թուրքիան. Մեծ Թուրան` Նախիջևանի միջով

Միաժամանակ նա հայտնել է երկրում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Դավութօղլուն ասել է, որ համախոհների հետ պատրաստում է  երկրում ժողովրդավարական կարգ հաստատել։ Քաղաքական գործիչը կոչ է արել Թուրքիայի բոլոր քաղաքացիներին՝ միանալ նոր շարժմանը։

Դավութօղլուի հետ միասին իշխող կուսակցությունից դուրս են եկել նաև նրա հինգ կողմնակիցները։

Հիշեցնենք`2014 թվականի օգոստոսի 28–ից 2016 թվականի մայիսի 22–ը նա Թուրքիայի վարչապետն էր։ Վերջերս Դավութօղլուն բազմիցս քննադատել է Էրդողանի ու իշխող կուսակցության գործունեությունը։