Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 4 մարդու տեղափոխել են հիվանդանոց

Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վիրավորները տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբեր- Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի 35 ԼQ 052 համարանիշի և Mercedes մակնիշի 85 RR 555 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Զինված խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանին ազատ են արձակել

Նշվում է, որ վթարի հետևանքով 4 մարդու տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու հետաքննիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանկասպան ահաբեկիչներին մոլորված մարդկանց հետ փոխանակելը հավասարազոր չէ. Հովհաննիսյան