Թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցը թռչնամսի մեջ ջուր է ներարկել` քաշն ավելացնելու համար

Թռչնամսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության։ Աշխատակցին ոստիկանները բռնել են «սև գործն» անելու պահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի» վարորդ-առաքիչը սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել, որպեսզի մսի քաշն ավելանա։ Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

Առաջիկա տարիներին ոչ ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող թռչնամիսը կթանկանա 80 տոկոսով

«Սեպտեմբերի 13-ին, ժամը 8.30-ի սահմաններում, ԱԱԾ և ոստիկանության ծառայողները Նուբարաշենի 15-րդ փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի 44-ամյա մի բնակչի: Պարզվել է` 44-ամյա տղամարդն ընկերությունից առաքման համար վերցված թռչնամսի մեջ ներարկել է ջուր՝ այդ կերպ փորձելով ավելացնելով թռչնամսի քաշը և խաբել սպառողներին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Սակայն Նուբարաշենի 15-րդ փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայում թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին իրավապահներն առաքիչին բռնել են և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Թռչնամիս ներկրողը բողոքել է իր հասցեին հնչած անարդար մեղադրանքներից

Թռչնամսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: