«Սա իմ ցանցաճոճն է». Շիշկինի արջուկները կենդանացել են և անիրական բաներ են անում. տեսանյութ

Նկարիչներ Շիշկինի և Սավիցկու «Առավոտը սոճիների անտառում» կտավը հայտնի է նույնիսկ նկարչությունից հեռու մարդկանց համար։ Մանկուց բոլորն ուրախ արջուկներին տեսնում են սիրելի շոկոլադի կոնֆետների թղթի վրա և միշտ մեծ է ցանկությունը, որ նրանք կենդանանան։
Sputnik

Այս տեսանյութում այդպիսի արջուկների մի խումբ է կենդանացել և երեխայական պահվածքով զվարճացրել համացանցը։

Տեսանյութը հրապարակվել է Facebook–ում։  Երեք արջուկները ոչ մի կերպ չեն կարողանում ցանցաճոճի հարցում համաձայնության գալ, խանգարում են իրար, հրում և թաթով խփում միմյանց և այն շրջվում է։ Երբ նրանցից մեկին հաջողվում է զավթել ցանցաճոճը, մյուս երկուսը անմիջապես շտապում են այնտեղից ցած գցել արջուկին։ Ի վերջո, բոլոր քոթոթները հասկանում են, որ միայն երեքով կարող են ցանցաճոճի հախից գալ և հանգիստ ճոճվել։ Զվարճալի քոթոթները կարողանում են բարձրանալ ցանցաճոճի վրա և ճոճվել, թեև ոչ երկար. Նրանք կրկին միասին գետնին են ընկնում։

Զվարճալի տեսանյութը համացանցում մեծ տարածում է գտնում` գրավելով օգտատերերի սրտերը։ «Երեխաները միշտ էլ երեխա են մնում, նույնիսկ, եթե արջի քոթոթներ են։ Ինչ համովն են։ Զվարճալի են։ Հիանալի տեսանյութ է»,– գրում են օգտատերերը։

Ա ՜յ քեզ բան. արջուկները ոչ թե կոնֆետի թղթի վրա, այլ իրականում. զվարճալի տեսանյութ

Սագն օգնում է փոսից հանել փոքրիկի հողաթափը. զվարճալի տեսանյութ

Պստիկ է, բայց ճստիկ է. փոքրիկ պարուհու տեսանյութը զվարճացրել է ամբողջ համացանցը

«Տղաներ, ես ձեզ հետ եմ». աշխատասեր շնիկը լացելու աստիճան կծիծաղեցնի ձեզ. տեսանյութ