Հայկական երեք ստարտափ կպայքարեն ԵԱՏՄ–ում ամենահզորի կոչման ու մեկ միլիոն ռուբլու համար

Բիշքեկում սեպտեմբերի 25–ին կանցկացվի «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի միջազգային ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայկական երեք ստարտափ անցել է եզրափակիչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Տեղեկատվական ոլորտի հայկական երեք ստարտափ անցել է «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի միջազգային ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլ։  Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրեն Խաժակ Կարայանը։

«Սեպտեմբերի 25–ին Բիշքեկում կանցկացվի մրցույթի եզրափակիչը։ 15 նախագիծ կմրցի գլխավոր մրցանակի` մեկ միլիոն ռուբլու համար։ Թեև ԵԱՏՄ–ի տարածքում ՏՏ–ստարսափի համար հաղթողի փառքը դրամական մրցանակից ավելի թանկ է», – ավելացրեց նա։

«Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի նպատակն է բացահայտել ԵԱՏՄ անդամ երկրների նախագծերը, որոնք կարող են զգալի ներդրում ունենալ Միության թվային օրակարգի իրականացման մեջ։ Այս տարի շեշտը դրվել է նախագծերի վրա, որոնք արդյունաբերության, գյուղատնտեսության ու առևտրի ոլորտում ծառայություններ են առաջարկում։

Հայաստանում էլ խուրմա կա. հայ մասնագետների նոր համակարգը կօգնի գյուղացիներին

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը վկայում է երկրի մրցունակության մասին։ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանումը առանձնապես կարևոր է. հենց այդ պատճառով է պետությունն ամեն կերպ սատարում նախագծերը դեռ գաղափարների փուլում», – ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը։

Հայկական երեք ստարտափ կպայքարեն ԵԱՏՄ–ում ամենահզորի կոչման ու մեկ միլիոն ռուբլու համար

Մրցույթի եզրափակիչ անցած երեք հայկական ստարտափներն են  GaroonTech, SmartCheck ու Select Armeni։ GaroonTech–ը նախագիծ է , որը թույլ է  տալիս ավելի արդյունավետ խնամել դաշտն ու այգին։ Հսկիչների միջոցով կարելի է հետևել հողի և օդի  խոնավությանը, հողի թթվայնությանը և այլն։

Հայկական երեք ստարտափ կպայքարեն ԵԱՏՄ–ում ամենահզորի կոչման ու մեկ միլիոն ռուբլու համար

SmartCheck–-ի շնորհիվ կարելի է տարբերել օրիգինալ մթերքը կեղծից։ Ընկերությունը միկրոչիպեր է մշակել` տարատեսակ ապրանքների մեջ ներդնելու համար, օրինակ` ալկոհոլի շշերի կամ դեղերի տուփերի. ընդամենը պետք է հեռախոսը մոտեցնել ապրանքին  ու հավելվածը  կորոշի` արդյոք այս ապրանքը կեղծ է, թե ոչ։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչպիսի օր է ունեցել Ձեր ամուսինը. արհեստական բանականությունը կպատմի

Select Armenia–ն «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հերթական նախագիծն է։ Այն նախատեսված է գյուղատնտեսության համար, այն մի շարք «խելացի» ագրոտեխնոլոգիաներ է համատեղում։

Նախորդ տարի մրցույթի հաղթողներից մեկը  Shadowmatic  հայկական նախագիծն էր։

«Տես, հա՜». հայ–չինական տեխնոլոգիան գտնում է կեղծ ալկոհոլն ու դեղորայքը

Նախագիծն իրենցի ներկայացնում էր 3D գլուխկոտրուկ, որը թույլ է  տալիս 4+ տարեկան երեխաներին զարգացնել երևակայությունը։ Շրջելով աբստրակտ օբյեկտները, երեխան պետք է ստվերների օգնությամբ ճանաչելի իրեր ստանա։ 2018ի– մրցույթի եզրափակիչ դուրս եկածների թվում էին նաև EarlyOne, Kamurj և «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հայկական ընկերությունները։