ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 15-ից 21-ը Հայաստանում և Վրաստանում տեղի կունենա «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Փառատոնին կմասնակց են 24 տիկնիկային թատրոններ` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից և Չինաստանից։ Արտասահմանյան թատրոնները առաջին անգամ կցուցադրեն տիկնիկային ներկայացումներ` թումանյանական ստեղծագործությունների մոտիվներով։
«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը կազմակերպվում է 14-րդ անգամ։ Այս տարի այն նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։ Փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին` Թումանյանի ծննդավայր Դսեղում։ Այնուհետև ամբողջ շաբաթվա ընթացքում կբեմադրվեն անվճար տիկնիկային ներկայացումներ` Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում, Երևանում ու Թբիլիսիում։
«Լիներ հեռու մի անկյուն...». Հովհաննես Թումանյանը` բոլորի սրտում և աչքերում