Հարսանիք ուրբաթ 13–ին. Քսենյա Սոբչակը հղի է ամուսնանո՞ւմ

Հարսանիքի նախօրեին Սոբչակը սկսել է լայն զգեստներ կրել և հայտարարել է, որ ուզում է էլի երեխա ունենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի ռուս հաղորդավար, 37–ամյա Քսենյա Սոբչակն այսօր ամուսնանում է։ Նա բավական տարօրինակ ամսաթիվ է ընտրել 44–ամյա ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ ամուսնանալու համար` ուրբաթ, սեպտեմբերի 13։ Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», հարսանիքին հրավիրված է մոտ 300 մարդ, այդ թվում` արվեստի հայտնի գործիչներ, պաշտոնյաներ և գործարարներ։

Պուտինն առաջինն էր, Սոբչակը` վերջինը. ինչպես են քվեարկել ՌԴ նախագահի թեկնածուները

Սոբչակի ընկերուհիները պատմել են, որ Բոգոմոլովը և Սոբչակը հարսանեկան ծախսերի համար վճարելու են հովանավորների հաշվին։ Իբր, Սոբչակն արդեն մի քանի ամիս է` ակտիվորեն գովազդում է հանդիսության հովանավորներին իր Instagram–յան էջում։

Պարբերականի տվյալներով` փեսացուն մինչև հարսանիքը նիհարել է։ Նրա ծանոթը պատմել է, որ Բոգոմոլովին վերջերս է հանդիպել։

Նախընտրական սկանդալ. Քսենյա Սոբչակը Ժիրինովսկու վրա ջուր է լցրել բանավեճի ժամանակ

«Նա երջանիկ է, գոհ։ Ասում է, որ մինչև հարսանիքը 18 կգ նիհարել է։ Աչքերը փայլում են։ Երբ դեռ բոլորը գուշակում էին, թե իսկապե՞ս Սոբչակի և նրա միջև սիրավեպ է սկսվել, Կոստյան հյուր եկավ ինձ և ամեն ինչ պատմեց։ Ասաց, որ ուզում է ամուսնության առաջարկություն անել Սոբչակին այն օրը, երբ Քսենյան ստանա ամուսնալուծության մասին փաստաթղթերը», – պատմել է նա։

Միաժամանակ, հարսանիքի նախօրեին ԶԼՄ–ներն ակտիվորեն քննարկում են այն հարցը, թե հղի՞ է արդյոք Սոբչակը։ Սերգեյ Շնուրովն իր Instagram–յան էջում գրել է Քսենյայի մասին` «կրկին մայրիկ», և շատերը դա ընդունել են որպես ակնարկ։ Բլոգեր Լենա Միրոն իր հերթին հայտարարել է, որ Սոբչակը հղի է ամուսնանալու։

Սոբչակը պահպանել է ինտրիգը։ Նա լուսանկար է հրապարակել սթորիում, որում երևում է նրա կլորացած փորիկը։ Բացի դրանից, նա սկսել է լայն զգեստներ կրել և հայտարարել, որ ուզում է էլի երեխա ունենալ։