Գեղասահորդ Պյոտր Չերնիշևն աշխատանքը թողել է կնոջ հիվանդության պատճառով

Գեղասահորդ Պյոտր Չերնիշևը որոշել է ավելի շատ ժամանակ անցկացնել կնոջ հետ, որի մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Անաստասիա Զավորոտնյուկի ամուսինը` Պյոտր Չերնիշևը, որը  գեղասահքի մարզիչ է, որոշել է  լքել «Ռուսլան և Լյումդմիլա» սառցե շոուն` կնոջ առողջական վիճակի վատացման պատճառով։ Այս մասին հայտնում է Super.ru պարբերականը։

Այսօրվանից ներկայացումներն անցնելու են առանց Պյոտր Չերնիշևի, սառույցի վրա նրան կփոխարինի Ալեքսեյ Ռոգոնովը։

Պյոտրը պատրաստվում է ամբողջ ժամանակն անցկացնել կնոջ կողքին, որի մոտ գլխուղեղի անբուժելի ուռուցք են հայտնաբերել։ Գեղասահորդի գործընկերներն ասում են, որ այժմ նա կնոջ առողջությունից բացի ոչ մի բանի մասին չի կարող մտածել։

Ըստ ԶԼՄ–ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել են նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր ծննդյան մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։

Անաստասիա Զավորոտնյուկի մտերիմները ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրավիճակը։