Ծառուկյանը հստակեցրեց` Ամուլսարի հարցում երբ կկանգնի ժողովրդին կողքին

Բնապահպանները կարող են ազատ քայլել։ Ծառուկյանը չի ասել, որ ինքն էլ է քայլելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստանը» չի ասել, որ մասնակցելու է Ամուլսարի շահագործման դեմ իրականացվող քայլերթերին, այլ ասել է` պաշտպանելու է ժողովրդին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Մենք չենք ասել, որ պետք է մասնակցենք քայլերթին։ Մենք ասել ենք` ժողովրդի կողքին ենք լինելու, մեր հնարավորությունների չափով պաշտպանելու ենք, որ անօրինականություն չլինի»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե քայլերթին մասնակցողներն էլ ժողովրդի մի մասն են, Ծառուկյանը չի՞ միանալու նրանց  պայքարին` վերջինս պատասխանեց, որ իրենք այն պահին են քայլերթի մասնակիցների կողքին լինելու, երբ տեսնեն, որ բռնության վտանգ կա։

Ծառուկյանն անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային

«Իրենք կարող ենք ազատ քայլել։ Մենք էլ ասում ենք, որ եթե խոչընդոտ լինի, բռնություն լինի, մեր պատգամավորները կլինեն ժողովրդի կողքին, որ նման դեպքեր չլինեն»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ծառուկյանն ԱԺ–ում կրկին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային:

«Քանի կանք, ոչ մի հանք». հանուն Ամուլսարի փրկության քայլերթ է անցկացվում

«Հիմա ամենակարևոր խնդիրը ժողովրդին լսելն է։ Եթե ժողովուրդը համաձայն է, հանքը պետք է բացել: Եթե այդ համաձայնությունը չկա՝ չպետք է բացել: Ժողովուրդն է այնտեղ ապրել և ապրելու. ինչպե՞ս կարելի է նրա կարծիքը հաշվի չառնել»,–ասել էր Ծառուկյանը։

Բնապահպան ակտիվիստները Երևանում Ամուլսարի շահագործման դեմ մոբիլիզացիա են հայտարարել

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ HYPERLINK  հայտարարել էր, որ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևէ պատճառ չկա: Փաշինյանը հիշեցրել էր, որ Moody's- ը վերջերս թարմացրեց Հայաստանի վարկային վարկանիշը, ինչը նշանակում է, որ հայկական բանկերը հնարավորություն են ունենալու ներգրավել ավելի մատչելի վարկային միջոցներ: ՀՀ վարչապետը նշել էր, որ այս առումով, եթե իշխանությունը սկսի առանց որևէ պատճառի խնդիրներ ստեղծել ընկերության համար, դա էական վնաս կհասցնի երկրի միջազգային իմիջին:Սեպտեմբերի 9–ին էլ Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Ջերմուկցիները, սակայն, չեն պատրաստվում անել դա։