ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա գտնվեց «Արմենիա էքսպո 2019» ամենամյա ցուցահանդես–ֆորումի բացմանը։ Ցուցահանդեսին մի քանի տասնյակ արդյունաբերողներ ու գործարարներ ներկայացրին իրենց արտադրանքներն ու ծառայությունները։
Բացման արարողությունից հետո Փաշինյանը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացավ ցուցադրված արտադրանքին ու ներկայացված տեխնոլոգիաներին: Տաղավարներից մեկը, որը հայկական արտադրության մեխանիկական դետալներ էր ներկայացնում, գրավեց վարչապետի ուշադրությունը։ Ընկերության ներկայացուցիչը, թվարկելով իրենց արտադրանքը, ասաց, որ նաև վերելակ են արտադրում։
– Լի՞ֆտ, –զարմացավ Փաշինյանը։
– Հա, լիֆտ։
Վարչապետը ցուցահանդեսից հեռացավ նվերներով։ Տաղավարներից մեկում Փաշինյանին խնդրեցին կարմիր պայուսակ փոխանցել տիկնոջը` Աննա Հակբյանին, մյուսում վարչապետի ընտանիքի «գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին» նվիրեցին հայկական արտադրության կոսմետիկա։ Մեկ այլ տաղավարում էլ Փաշինյանն ուրախությամբ վերցրեց մանկական հանրագիտարանը։
Վերաքննիչը վարույթ չի ընդունել Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով բողոքը
Ամուլսարի թեման չէր շրջանցել նաև այս ցուցահանդեսը։ Հայկական արտադրության քաղցրավենիք ներկայացնող տաղավարի սեղանին դրված էին թղթեր` «Ամուլսարը` սար» և «Հանրության շահը գերակա է» գրություններով։
Ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 12-ին Մերգելյան ինստիտուտի Էքսպո կենտրոնում և բաց է լինելու մինչև սեպտեմբերի 14-ը։
«Փաշինյանն ինձ նվեր է ուղարկել». ի՞նչ է ստացել 7-ամյա Նունեն ծննդյան օրը. տեսանյութ