Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրանցված աշխատատեղերի քանակն աճել է

Մի շարք դեպքերում նոր աշխատատեղեր են ստեղծվում, որոշ դեպքերում էլ` գործատուները ձևակերպում են իրենց աշխատակիցներին ու սկսում են պահպանել իրենց աշխատանքային իրավունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. 2018 թվականի մայիսից Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվն աճել է գրեթե 65 հազարով։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՊԵԿ–ի նախագահ Դավիթ Անանյանը։

Հայաստանի հարկային ծառայությունը մտադիր է բիզնեսին վերադարձնել հին պարտքերը

2018 թվականի մայիսի 20–-ի համեմատ գրանցված աշխատատեղերի թիվն աճել է 64 899–ով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորը, բնականաբար, նոր աշխատատեղեր չեն։ Դրանց մի մասը նախկին ստվերային աշխատակիցներն են, որոնց այժմ պաշտոնապես գրանցում  են։ Սակայն վարչապետը շեշտեց, որ եթե մարդն օրինական է աշխատում, աշխատանքային իրավունքներ ունի ու պետությանը աշխատավարձից հարեր է վճարում, դա պետք է մեծ ձեռքբերում համարել։

«Եվ, իհարկե, դրան պետք է գումարել նոր աշխատատեղերը, որոնք ստեղծվել են ու շարունակում են ստեղծվել», –ավելացրեց Փաշինյանը։

Մարզահամերգային համալիրում ռեստորան կբացվի. կառավարությունը որոշում կայացրեց

Նշենք` 2018 թվականի հունվարի 1–-ի դրությամբ` հանրապետությունում 562 հազար գրանցված աշխատատեղ կար։ Այս տարվա սեպտեմբերի տվյալներով, Փաշինյանի խոսքով, դրանց քանակը գերազանցել է 600 հազարը։