«Դու փայլում ես երջանկությունից». Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել «Ռոմայից»

Իտալական ակումբն առաջիններից է արձագանքել կիսապաշտպանի հրապարակած լուսանկարին: «Ռոմա» ակումբն ակնհայտորեն ուրախանում է իր նոր խաղացողով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել իտալական «Ռոմա» ակումբում անցկացվող մարզումներից:

Լուսանկարում Մխիթարյանն իր նոր ակումբի մարզաշապիկով է և լայն ժպտում է:

«Փոխանցի՛ր, եղբայր», «դու գեղեցիկ ես», ​​«հաջողություն քեզ քո նոր ակումբում», «մեր հպարտությունը», «բոլորին ցույց տուր, թե դու ինչի ես ընդունակ»,«դու փայլում ես երջանկությունից»,-գրել են երկրպագուները:

«Ես լքել եմ Անգլիան ու Անգլիայի մասին խոսել չեմ ուզում». Մխիթարյանը մարտական է տրամադրված

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։

Մխիթարյան. «Այն ժամանակ չկային այս գործակալները, չկային ներկայիս պայմանները»

Ակնկալվում է, որ խաղացողին գնելու համար 15 միլիոն դոլար կպահանջվի։ «Գայլերի երկրում» Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։

Հենրիխ Մխիթարյանը, գրկին` փոքրիկ տղա. լուսանկարը ոգևորել է ֆուտբոլիստի երկրպագուներին

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։

30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» կազմերում։

Ուզում եմ ստանալ խաղաժամանակ, որն «Արսենալում» ինձ չէին տալիս. Մխիթարյանը` տեղափոխության մասին

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։