Այգեկ գյուղի դպրոցի տնօրենն ավելի քան 10 մլն դրամ է յուրացրել դպրոցի բյուջեից. տեսանյութ

Դպրոցի տնօրենը պահակ է նշանակել երկու անձի, որոնք աշխատանքի չեն հաճախել։ Պահակների աշխատավարձը յուրացրել է տնօրենը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի— Sputnik. Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016-19թթ. դպրոցի բյուջեից ավելի քան 10 միլիոն դրամ է յուրացրել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Օկտան ԴՊ»-ի փոխտնօրենը ներկայացել է որպես ընկերության տնօրեն և 120 միլիոն դրամ յուրացրել

«Պարզվել է, որ Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվար և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիս որպես դպրոցի գիշերային պահակ է հրամանագրել երկու հոգու։ Պահակները փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց աշխատավարձի հաշվեհամարին դպրոցի բյուջեից ամեն ամիս փոխանցվել է 80,025 դրամ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արդյունքում, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, դպրոցի բյուջեից վատնվել է ընդհանուր շուրջ 10,883,000 դրամ։

Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։

Աշխատավարձերի յուրացում, կեղծ պայմանագրեր. որքան գումար է վատնել Ջրաշենի նախկին ղեկավարը