Նախկին փեսան դանակահարել է աներոջը. տուժածը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, նաև հանցագործության մեջ մեղադրվող անձին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի-Sputnik. Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, որը  հիվանդանոց էր տեղափոխվել մարմնական վնասվածքներով, մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դժբախտ պատահար Դավիթ Բեկի փողոցում. վրաերթի ենթարկված երկու տղամարդկանցից մեկը մահացել է

Տղամարդը մահացել է սեպտեմբերի 11-ին, իսկ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։

Նշվում է, որ օգոստոսի 30-ի երեկոյան ժամը 22։50 –ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել էին, որ նշված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և հետաքննչական խումբը:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանենիների այգու մոտ անհիմն վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի նախկին փեսան՝ նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Հակոբ Ալթունյանը, դանակով հարվածել է Հարությունյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Վեցերորդ հարկից ընկած 2.5 տարեկան տղային վիրահատել են

Նույն օրը Արարատի ոստիկանները հայտնաբերել են Հ. Ալթունյանին և բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: