Ասուլիս. «Եվրասիական թվային հարթակներ միջազգային մրցույթ»

Սեպտեմբերի 13-ին, ժ. 16.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված «Եվրասիական թվային հարթակներ» միջազգային մրցույթի կիսաեզրափակչի արդյուքներին:
Sputnik

«Եվրասիական թվային հարթակներ միջազգային մրցույթ» թեմայով ասուլիսին կմասնակցեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրեն Խաժակ Կարայանը:

Այս տարի «Եվրասիական թվային հարթակներ» մրցույթը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը անց է կացնում երկրորդ անգամ: Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերին՝ «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: