Xiaomi-ի նոր «բրելոկը» կօգնի գտնել օգտատերերի «անհետացած» բանալիները, դրամապանակն ու իրերը

Բանալիների նոր կախոցը (բրելոկը), որի նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են, Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին և սկսում է թրթռալ ու ծանուցումներ ուղարկել օգտատիրոջ հեռախոսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Չինական Xiaomi ընկերությունը հայտարարել է, որ սկսում է դրամահավաք նոր Bluetooth Key Finder սարքը թողարկելու համար։ Այս մասին հայտնում է gizmochina-ն։

Ներկայացվեց նոր սերնդի iPhone-ը. սմարթֆոնի գինը սկսվում է 699 դոլարից

Բանալիների նոր կախոցը, որի նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են, Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին և սկսում է թրթռալ ու ծանուցումներ ուղարկել օգտատիրոջ հեռախոսին, երբ սկսում է դրանից հեռու գտնվել։ Կախոցի հայտնաբերման շառավիղը 15-20 մետր է: Key Finder-ն աշխատում է մարտկոցիկներով, որոնց լիցքաթափման դեպքում համակարգն ինքնուրույն տվյալներ է ուղարկում` վերջին տեղագրության մասին։

Այս ամենից բացի, գաջեթի միջոցով հնարավոր է գտնել նաև դրա հետ սինքրոնացված սմարթֆոնը։ Անհրաժեշտ է ընդամենը սեղմել Key Finder-ի վրա գտնվող կոճակը։ Սեղմելուց հետո կորած սմարթֆոնը կսկսի թրթռալ, եթե նույնիսկ «անձայն» ռեժիմ միացված լինի։ Այս գործառույթի համար անհրաժեշտ կլինի բեռնել Xiaomi-ի առանձին հավելված։ Կախոցը հնարավոր կլինի օգտագործել նաև որպես Bluetooth-կոճակ սելֆի անելու համար։

Դուք էլ կարող եք այսպես. iPhone-ով նկարահանված լավագույն լուսանկարները

Երեք կախազարդից կազմված լրակազմը ԱՄՆ-ում կարժենա 14 դոլար։ Չինաստանից դուրս վաճառքի մեկնարկի մասին դեռ տեղեկություն չկա։

Այ քեզ բան. «բարությունը» նոր սոցցանց է բացում, իսկ բոտը հաղթում է պոկերի պրոֆեսիոնալներին